Գործք Առաքելոց 19:40 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ40 Որովհետև մենք էլ ենք վտանգված մեղադրվելու այսօրվա խռովության համար, որը պատահեց առանց որևէ պատճառի։ Արդ այս հավաքի համար չենք կարողանալու որևէ պատասխան տալ»։ Եվ այս ասելով՝ ժողովն արձակեց։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ40 որովհետև մեզ համար էլ վտանգ կա, որ մեղադրվենք այսօրվա այս կռվի պատճառով, որ տեղի ունեցավ առանց որևէ հանցանքի առկայության։ Դրա համար չպիտի կարողանանք պատասխան տալ այս ժողովի համար»։ Եվ այս ասելով՝ ժողովն արձակեց։ Տես գլուխը |