Եվ Ադոնիան ու նրա բոլոր հրավիրյալները լսեցին, երբ արդեն կերել վերջացրել էին, և Հովաբը լսեց փողի ձայնն ու ասաց. «Ինչո՞ւ է քաղաքում բարձրացել դղրդման այդ ձայնը»։
Գործք Առաքելոց 21:31 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ ուզում էին նրան սպանել, գնդի հազարապետին լուր հասավ, որ ամբողջ Երուսաղեմը տակնուվրա է եղել։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրան ուզում էին սպանել։ Գնդի հազարապետին լուր հասավ, թե ամբողջ Երուսաղեմը խռովվել է։ |
Եվ Ադոնիան ու նրա բոլոր հրավիրյալները լսեցին, երբ արդեն կերել վերջացրել էին, և Հովաբը լսեց փողի ձայնն ու ասաց. «Ինչո՞ւ է քաղաքում բարձրացել դղրդման այդ ձայնը»։
Այդ ժամանակ կառավարչի զինվորները Հիսուսին տարան ատյան, և ամբողջ զորագունդը նրա շուրջը հավաքվեց։
Ձեզ ժողովարաններից դուրս պիտի հանեն։ Նույնիսկ ժամանակ կգա, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թե պաշտամունք է մատուցում Աստծուն։
Իսկ հրեաները նախանձեցին ու հրապարակներում թափառող մի քանի անպիտան մարդկանց հավաքելով ու ամբոխի վերածելով՝ քաղաքը տակնուվրա արեցին և Յասոնի տան վրա հարձակվելով՝ ուզում էին նրանց հրապարակ տանել։
Որովհետև մենք էլ ենք վտանգված մեղադրվելու այսօրվա խռովության համար, որը պատահեց առանց որևէ պատճառի։ Արդ այս հավաքի համար չենք կարողանալու որևէ պատասխան տալ»։ Եվ այս ասելով՝ ժողովն արձակեց։
Արդյոք դու այն եգիպտացին չե՞ս, որ այս օրերից առաջ խռովություն գցեց և չորս հազար ավազակաբարո մարդիկ անապատ հանեց»։
Մինչև այս խոսքը նրան լսում էին, բայց հետո իրենց ձայնը բարձրացրին ու ասացին. «Երկրից վերացրո՛ւ այդպիսի մեկին, որովհետև դա չպետք է ապրի»։
Պողոսը հարյուրապետներից մեկին իր մոտ կանչեց ու ասաց. «Այս պատանուն հազարապետի մո՛տ տար, որովհետև նրան հայտնելու բան ունի»։
Փելիքսը, ավելի ստույգ իմանալով այս ուղղության մասին, հետաձգեց գործը և ասաց. «Ձեր վերաբերյալ գործը կքննվի, երբ Լյուսիաս հազարապետն իջնի»։
Հաջորդ օրը, երբ Ագրիպպասն ու Բերնիկեն մեծ հանդիսավորությամբ եկան ու հազարապետների և քաղաքի պատվավոր մարդկանց հետ ատյան մտան, Փեստոսը հրամայեց, ու Պողոսին բերեցին։