Գործք Առաքելոց 2:31 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ուստի կանխավ տեսնելով՝ նա խոսեց Քրիստոսի հարության մասին. "Նա գերեզմանում չթողնվեց, ոչ էլ նրա մարմինն ապականություն տեսավ"։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ ուստի մարգարեաբար խոսեց Քրիստոսի հարության մասին, թե՝ “Նրա հոգին գերեզմանում չմնաց, և ոչ էլ նրա մարմինն ապականություն տեսավ”։ |
Եվ դու, Կափառնաո՛ւմ, որ մինչև երկինք ես բարձրացել, մինչև դժոխք պիտի իջնես. որովհետև եթե այն հրաշքները, որ քո մեջ են կատարվել, Սոդոմում կատարված լինեին, մինչև այսօր պահպանված կլիներ։
Որովհետև իմ մարմինը գերեզմանում չես թողնի և թույլ չես տա, որ քո Սուրբը ապականություն տեսնի։
Սուրբ Գիրքն էլ, կանխատեսելով, որ Աստված հեթանոսներին հավատով է արդարացնելու, նախապես Աբրահամին խոստացավ. «Բոլոր ազգերը քեզանով են օրհնվելու» (Ծնն. 12.3)։