Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գաղատացիներին 4:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ինձ նմա՛ն եղեք, որովհետև ես էլ ձեզ նման եմ։ Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. դուք ինձ ոչ մի վնաս չեք տվել։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, եղե՛ք ինձ նման, որովհետև ես էլ ձեզ նման եմ եղել։ Դուք իմ նկատմամբ անիրավ բան չեք արել։

Տես գլուխը



Գաղատացիներին 4:12
13 Խաչաձեւ Հղումներ  

Մենք ձեզ հետ կհամաձայնվենք միայն այն պայմանով, որ դուք լինեք մեզ նման, որ ձեր ամեն արուն թլփատվի։


Եվ ասաց Հոսափատին. «Ինձ հետ պատերազմելու կգա՞ս Ռամովթ-Գաղաադի վրա»։ Եվ Հոսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Ինչպես դու, այնպես էլ ես, ինչպես քո բանակը, այնպես էլ իմ բանակը, ինչպես քո ձիերը, այնպես էլ իմ ձիերը»։


Բայց քո մասին իմացել են, որ հեթանոսների մեջ եղող բոլոր հրեաներին սովորեցնում ես Մովսեսի օրենքից հրաժարվել՝ ասելով, որ իրենց երեխաներին չթլփատեն և հրեական ավանդույթները չպահեն։


Եթե որևէ մեկը տրտմեցրել է, ոչ միայն ինձ է տրտմեցրել, այլ, չափազանցրած չլինեմ, ինչ-որ չափով նաև ձեզ բոլորիդ։


Մենք ամեն ինչ բացահայտ ասացինք ձեզ, ո՛վ կորնթացիներ, մեր սրտերը բաց են ձեր առաջ։


Փոխադարձաբար,- իբրև իմ որդիների եմ ասում ձեզ,- դուք էլ ձեր սրտե՛րը բացեք մեր առաջ։


Բայց երբ տեսա, որ Ավետարանի ճշմարտության համեմատ ուղիղ չեն ընթանում, բոլորի առաջ Կեփասին ասացի. «Եթե դու, հրեա լինելով, հեթանոսի պես ես վարվում և ոչ թե հրեայի, էլ ինչո՞ւ ես հեթանոսներին ստիպում, որ հրեայի պես վարվեն»։


Վախենում եմ ձեզ համար, թե միգուցե ձեր մեջ զուր տեղն աշխատեցի։


Գիտեք, որ երբ ձեզ առաջին անգամ քարոզեցի, մարմնով տկար էի։


Սակայն քավ լիցի, որ ես պարծենամ, բացի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ՝ աշխարհի համար։


Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ լինի։ Ամեն։