Արդ իմացե՛ք, որ Տիրոջ խոսքից ոչ մի բան գետին չի ընկնելու, ինչ Տերը խոսել է Աքաաբի տան մասին»։ Տերն արեց այն, ինչ ասել էր իր ծառա Եղիայի միջոցով։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:56 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Օրհնյա՜լ լինի Տերը, որ հանգստություն է տվել Իսրայելի իր ժողովրդին իր բոլոր ասածների պես, և բոլորովին բան չի պակասել բոլոր այն բարի բաներից, ինչ նա խոստացել էր իր ծառա Մովսեսի միջոցով։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Օրհնյա՜լ է Տերն այսօր, որն իր խոստման համաձայն հանգիստ տվեց իր ժողովրդին՝ Իսրայելին։ Իր ծառայի՝ Մովսեսի միջոցով խոստացած բոլոր բարի խոսքերից ոչ մի բան պակաս չի մնացել։ |
Արդ իմացե՛ք, որ Տիրոջ խոսքից ոչ մի բան գետին չի ընկնելու, ինչ Տերը խոսել է Աքաաբի տան մասին»։ Տերն արեց այն, ինչ ասել էր իր ծառա Եղիայի միջոցով։
Օրհնյալ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, Հավիտենից մինչև հավիտյան»։ Եվ ամբողջ ժողովուրդն ասաց՝ «Ամեն», ու փառաբանեց Տիրոջը։
Ահա քեզ մի որդի կծնվի. նա հանգստության մարդ կլինի, և ես նրան հանգստություն կտամ շրջակա իր բոլոր թշնամիներից, որովհետև նրա անունը Սողոմոն կլինի։ Ես խաղաղություն ու հանգստություն կտամ Իսրայելին նրա օրերին։
Հուդայում նա պարսպապատ քաղաքներ կառուցեց, որովհետև երկիրը հանգիստ էր, և այդ տարիներին պատերազմ չկար նրա դեմ, քանի որ Տերը նրան հանգստություն էր տվել։
Հոթորն ասաց. «Օրհնյալ լինի Տերը, որ ազատեց ձեզ եգիպտացիների ձեռքից և փարավոնի ձեռքից, որ ազատեց ժողովրդին եգիպտացիների լծից։
Բայց երբ դուք անցնեք Հորդանան գետը և բնակվեք այն երկրում, որ ձեր Տեր Աստվածը ժառանգել կտա ձեզ, նա ձեզ հանգստություն կտա ձեր շուրջը գտնվող բոլոր թշնամիներից, և դուք կապրեք ապահով։
Այնտեղ՝ ձեր Տեր Աստծու առջև, կուրախանաք դուք, ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծառաներն ու աղախինները, ձեր բնակավայրերում գտնվող ղևտացին, որովհետև նա ձեզ հետ բաժին ու ժառանգություն չունի։
մինչև որ Տերը ձեր եղբայրներին էլ ձեզ պես հանգստացնի, և մինչև որ նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալու է նրանց Հորդանանի այն կողմում։ Հետո ձեզնից յուրաքանչյուրը կվերադառնա իր ժառանգած երկիրը, որ ես տվել եմ ձեզ”։