Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սողոմոնը Քիրամին տալիս էր քսան հազար քոռ ցորեն՝ նրա տան պարենի համար և քսան քոռ զտված ձիթայուղ. այսպես ամեն տարի Սողոմոնը պաշար էր տալիս Քիրամին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա բոլոր մարդկանցից առավել իմաստուն դարձավ, ավելի իմաստուն, քան զարաացի Գեթանը, Եմանը և Մավուլի որդիներ Քաղքաղն ու Դարդանը։ Նրա համբավը տարածվել էր շրջակա բոլոր ազգերի մեջ։ |
Փայտ կտրող քո այդ գործավորներին, քո ծառաներին կտամ քսան հազար քոռ ծեծած ցորեն, քսան հազար քոռ գարի, քսան հազար մար գինի և քսան հազար մար ձեթ»։
Հավիտյան պիտի օրհնեմ Տիրոջ ողորմությունը. իմ բերանով սերնդեսերունդ պիտի պատմեմ քո ճշմարտությունը.
Հերովդեսը Տյուրոսի և Սիդովնի բնակիչների հետ պայքարի մեջ էր։ Նրանք միաբանված ներկայացան նրան և համոզելով Բլաստոսին՝ արքունի սենեկապետին, խաղաղություն էին խնդրում, որովհետև իրենց երկիրն արքունիքից էր կերակրվում։