Եվ այն մարդկանց, որոնք տան դռան մոտ էին, ամենափոքրից մինչև ամենամեծը կուրացրին. այնպես որ շատ հոգնեցին դուռը փնտրելով։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:31 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ասորիների թագավորը հրամայեց իր մարտակառքերի երեսուներկու պետերին՝ ասելով. «Մի՛ պատերազմեք ո՛չ փոքրի և ո՛չ էլ մեծի դեմ, այլ միայն Իսրայելի թագավորի դեմ»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ասորիների արքան պատվեր էր տվել իր մարտակառքերի պետերին՝ ասելով. «Մի՛ մարտնչեք մեծի կամ փոքրի դեմ, այլ միայն Իսրայելի արքայի դեմ»։ |
Եվ այն մարդկանց, որոնք տան դռան մոտ էին, ամենափոքրից մինչև ամենամեծը կուրացրին. այնպես որ շատ հոգնեցին դուռը փնտրելով։
Ես կհարձակվեմ նրա վրա, քանի որ նա հոգնած և ձեռքերը թուլացած է, կվախեցնեմ նրան, և նրա հետ եղած ամբողջ զորքը կփախչի, և կսպանեմ միայն թագավորին։
Ասորիների թագավոր Բենադադը հավաքեց իր բոլոր զորքերը և երեսուներկու թագավորներ իր հետ, ձիերով ու կառքերով ելավ գնաց ու պաշարեց Սամարիան և պատերազմեց նրա դեմ։
Եվ նրանք հարձակման անցան կեսօրին. սակայն Բենադադն ինքը և իր օգնական երեսուներկու թագավորները խմած, հարբած էին վրաններում։
Եվ ա՛յս էլ արա. թագավորներին հեռացրո՛ւ ամեն մեկին իր տեղից և հրամանատարնե՛ր դիր նրանց փոխարեն։
Եվ հենց որ մարտակառքերի պետերը տեսան Հոսափատին, ասացին. «Անշուշտ, նա է Իսրայելի թագավորը». և դարձան դեպի նա, որ պատերազմեն նրա դեմ, և Հոսափատն աղաղակեց։
Ասորիների թագավորը իր մարտակառքերի պետերին, որոնք իր հետ էին, ասաց. «Չպատերազմեք ո՛չ փոքրի և ո՛չ մեծի դեմ, այլ միայն՝ Իսրայելի թագավորի դեմ»։
Եվ մեծերն ու փոքրերը մեռնելու են այս երկրում. չեն թաղվելու, և նրանց համար ոչ ոք չի սգալու, իրենց մարմինը չեն կտրելու և մազերը չեն խուզելու նրանց համար։
Այնտեղի կանանց՝ փոքրից մինչև մեծը, գերի էին վերցրել. ոչ մի մարդ չէին սպանել, այլ տարել էին իրենց հետ և գնացել իրենց ճանապարհով։