Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Որովհետև Դավիթը Եդովմում եղած ժամանակ, երբ զորապետ Հովաբը գնացել էր, որ սպանվածներին թաղի, Եդովմում նա կոտորեց բոլոր արուներին,

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ Դավիթը կոտորում էր Եդովմը, զորագլուխ Հովաբը գնացել էր սպանվածներին թաղելու և կոտորելու Եդովմի բոլոր արուներին։

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:15
14 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ասաց նրան. «Երկու ազգեր կան քո արգանդում, և երկու ժողովուրդներ իրարից պիտի բաժանվեն քո որովայնից։ Եվ մի ժողովուրդն ավելի զորավոր կլինի մյուսից, և մեծը կծառայի փոքրին»։


Քո սրով ապրես և քո եղբորը ծառայես։ Բայց ժամանակ կլինի, երբ դու կընդվզես նրա դեմ և նրա լուծը քո վզի վրայից կգցես»։


Դավիթը մեծ անուն հանեց, երբ Աղի ձորում տասնութ հազար ասորիներ կոտորեց և վերադարձավ։


Նա բերդապահ զորքեր դրեց Եդովմում. ամբողջ Եդովմում դրեց բերդապահ զորքեր, և բոլոր եդովմացիները դարձան Դավթի ծառաները. և Տերը հաջողություն էր տալիս Դավթին, ուր էլ որ գնում էր նա։


Եվ Տերը Սողոմոնի դեմ մի հակառակորդ ոտքի հանեց՝ Եդովմի թագավորի սերնդից եդովմացի Ադադին։


որովհետև Հովաբը և ամբողջ Իսրայելը վեց ամիս բնակվեցին այնտեղ, մինչև որ Եդովմում բնաջինջ արեցին բոլոր արուներին։


Ինձ ո՞վ պիտի տանի ամուր քաղաքը, ինձ ո՞վ պիտի առաջնորդի մինչև Եդովմ.


Ո՜վ Աստված, մեզ դեն գցեցիր, ցրեցիր մեզ, բարկացար. ե՛տ դարձիր դեպի մեզ։


Հիմա սպանե՛ք արական սեռի բոլոր երեխաներին, նաև այն բոլոր կանանց, որոնք կենակցել են տղամարդու հետ։


Նրանք պատերազմեցին մադիանացիների դեմ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, և սպանեցին արական սեռի բոլոր մարդկանց։


և քո Տեր Աստվածն այն քո ձեռքը կմատնի, և դու սրի կքաշես նրա բոլոր տղամարդկանց։