Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Թող մեր տեր թագավորի համար մի կույս աղջիկ փնտրեն, որ սպասավորի թագավորի առաջ, խնամի նրան. պառկի քո ծոցում, որ մեր տեր թագավորը տաքանա»։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ մի գեղեցիկ աղջիկ փնտրեցին Իսրայելի ամբողջ սահմաններում և գտան սունամացի Աբիսակին ու նրան բերեցին թագավորի մոտ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Իսրայելի ողջ տարածքում գեղեցիկ մի աղջիկ որոնեցին ու գտան սունամցի Աբիսակին ու նրան բերեցին արքայի մոտ։ |
Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Թող մեր տեր թագավորի համար մի կույս աղջիկ փնտրեն, որ սպասավորի թագավորի առաջ, խնամի նրան. պառկի քո ծոցում, որ մեր տեր թագավորը տաքանա»։
Նա գնաց ու հասավ Աստծու մարդուն Կարմեղոս սարի վրա։ Երբ Աստծու մարդը հեռվից տեսավ նրան, այդ ժամանակ իր ծառա Գեեզիին ասաց. «Սա սունամացի այն կինն է։
Մի օր Եղիսեն անցնում էր Սունամով։ Այնտեղ մի հարուստ կին կար. նա ստիպեց նրան իր տանը հաց ուտել։ Եվ քանի անգամ որ Եղիսեն անցնում էր այնտեղով, գնում էր այնտեղ հաց ուտելու։
Թագավորին սպասավորող ծառաներն ասացին. «Թագավորի համար թող գեղեցկադեմ կույս աղջիկներ որոնեն,
Եվ այն աղջիկը, որ թագավորի աչքին հաճելի կլինի, թող թագուհի դառնա Վաշթիի տեղը»։ Այս բանը հաճելի թվաց թագավորին, և նա այդպես արեց։
Եվ փղշտացիները հավաքվեցին ու եկան բանակատեղի դրեցին Սունամում, Սավուղն էլ հավաքեց ամբողջ Իսրայելին, և բանակատեղի դրեցին Գեղբուեում։