Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԹԵՐ 2:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Թագավորին սպասավորող ծառաներն ասացին. «Թագավորի համար թող գեղեցկադեմ կույս աղջիկներ որոնեն,

Տես գլուխը Պատճենել




ԵՍԹԵՐ 2:2
6 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Աբրամը մտավ Եգիպտոս, եգիպտացիները տեսան, որ այդ կինը շատ գեղեցիկ է։


Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Թող մեր տեր թագավորի համար մի կույս աղջիկ փնտրեն, որ սպասավորի թագավորի առաջ, խնամի նրան. պառկի քո ծոցում, որ մեր տեր թագավորը տաքանա»։


Յոթերորդ օրը, երբ թագավորի սիրտը գինով զվարթացել էր, ասաց այն յոթ ներքինիներին՝ Մեհումանին, Բիզթային, Արբոնային, Բիգթային, Աբագթային, Զեթարին և Քարքասին, որոնք ծառայում էին Ասուերոս թագավորի առաջ,


որոնք նրա մերձավորներն էին՝ Կարսենան, Սեթարը, Ադմաթան, Թարսիսը, Մերեսը, Մարսենան և Մեմուքանը՝ պարսիկների և մարերի յոթ իշխանները, որոնք թագավորին տեսնում էին ամեն օր և թագավորության գլխավոր խորհրդականներն էին.


և թող թագավորն իր թագավորության բոլոր գավառներում վերակացուներ դնի, որ բոլոր գեղեցկադեմ կույս աղջիկներին բերեն Շուշան մայրաքաղաքը՝ կանանց պալատը, թագավորի կանանց պահապան ներքինի Հեգեիի ձեռքի տակ ժողովեն և նրանց մաքրության համար պետք եղած օծանելիքներ տան։


Նրանք տակավին խոսում էին նրա հետ, երբ թագավորի ներքինիները հասան նրան, որպեսզի շուտով նրան տանեն Եսթերի սարքած խնջույքին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ