Բ ՕՐԵՆՔ 9:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տիրոջը բարկացրիք նաև Տաբերայում, Մասսայում և Կիբրոթ-Հաթթավայում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջը՝ ձեր Աստծուն, բարկացրիք նաև Հրայրյացում [𝕸 Տավերա], Փորձությունում [𝕸 Մասսա] ու Ցանկության գերեզմաններում [𝕸 Կիվռոտ-Հատտաավա]։ |
Ժողովուրդը վիճեց Մովսեսի հետ՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տվեք, որ խմենք»։ Մովսեսն ասաց նրանց. «Ի՞նչ եք ինձ հետ վիճում. ինչո՞ւ եք փորձում Տիրոջը»։
Նա այդ տեղի անունը Մասսա և Մերիբա դրեց Իսրայելի որդիների այնտեղ վիճելու և Տիրոջը փորձելու համար, որ ասացին. «Արդյոք Տերը մեր մե՞ջ է, թե՞ ոչ»։
Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ բուրվառը, դրա մեջ զոհասեղանի վրայից կրա՛կ դիր և խո՛ւնկ դիր և շտապ գնա՛ դեպի ժողովուրդն ու քավությո՛ւն արա նրանց համար, որովհետև Տիրոջ բարկությունը բորբոքվել է, և ժանտախտ է սկսվել»։
Ղևիի մասին ասաց. «Թումիմդ ու Ուրիմդ քո բարեպաշտ մարդու հետ լինի, Որին դու փորձեցիր Մասսայում Եվ Մերիբայի ջրերի մոտ դու վիճեցիր նրա հետ։