Բ ՕՐԵՆՔ 6:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ձեր Տեր Աստծուն չփորձեք, ինչպես որ փորձեցիք Մասսայում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ փորձիր Տիրոջը՝ քո Աստծուն, ինչպես փորձեցիք Փորձությունում [𝕸 Մասսա]։ |
Ժողովուրդը վիճեց Մովսեսի հետ՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տվեք, որ խմենք»։ Մովսեսն ասաց նրանց. «Ի՞նչ եք ինձ հետ վիճում. ինչո՞ւ եք փորձում Տիրոջը»։
Նա այդ տեղի անունը Մասսա և Մերիբա դրեց Իսրայելի որդիների այնտեղ վիճելու և Տիրոջը փորձելու համար, որ ասացին. «Արդյոք Տերը մեր մե՞ջ է, թե՞ ոչ»։
Սա է Մերիբայի ջուրը, որտեղ Իսրայելի որդիները հակաճառեցին Տիրոջը, և նա փառավորվեց նրանց մեջ։
Ղևիի մասին ասաց. «Թումիմդ ու Ուրիմդ քո բարեպաշտ մարդու հետ լինի, Որին դու փորձեցիր Մասսայում Եվ Մերիբայի ջրերի մոտ դու վիճեցիր նրա հետ։