Բ ՕՐԵՆՔ 32:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Բարձրյալը ազգերին ժառանգություն բաժանեց Եվ սփռեց Ադամի որդիներին, Ազգերի սահմանները դրեց Ըստ Իսրայելի որդիների թվի. Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Բարձրյալն իրարից բաժանեց բոլոր ազգերին, երբ սփռեց Ադամի որդիներին, ազգերի սահմանները սահմանեց ըստ Աստծու հրեշտակների թվի։ |
Եբերին երկու որդիներ ծնվեցին. մեկի անունը Փաղեկ էր, որովհետև նրա օրոք բաժանվեց երկիրը, իսկ նրա եղբոր անունը Հեկտան էր։
Սրանցից բաժանվեցին ծովեզրյա ազգերն իրենց երկրներով՝ ամեն մեկն իր լեզվով, իրենց ազգերով իրենց տոհմերում։
Վճիռը հրամայվել է պահապաններից, և դատավճիռը հրահանգվել է սրբերի կողմից. որպեսզի ապրողներն իմանան, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա և այն տալիս է, ում որ ուզում է, և մարդկանցից ամենանվաստին է կարգում նրա վրա”։
Ո՛վ թագավոր, Բարձրյալ Աստված թագավորություն և մեծություն, պատիվ ու փառք պարգևեց քո հորը՝ Նաբուգոդոնոսորին։
Ապառաժների գլխից տեսնում եմ նրան, Բլուրների բարձունքից եմ նայում նրան։ Այս ժողովուրդն ահա առանձին պիտի բնակվի, Ազգերի մեջ չպիտի դասվի։
Աստծու խոսքերը լսողի, Բարձրյալի գիտությունն իմացողի, Ամենակարողի տեսիլքը տեսնողի, Ընկած և աչքերը բաց եղող մարդու խոսքը.
Նա մեկ մարդուց ստեղծեց բոլոր ազգերին, որպեսզի բնակվեն ողջ երկրի երեսին. սահմանեց նախակարգյալ ժամանակները և նրանց բնակության սահմանները,
Իսրայելը կբնակվի ապահով ու առանձին, Հակոբի աղբյուրը՝ առանձին Ցորենի ու գինու երկրում, Որի երկնքից ցող կկաթի։