Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 24:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

եթե այդ մյուս ամուսինն էլ ատի նրան, ապա սա էլ արձակման թուղթ թող գրի, նրա ձեռքը տա և արձակի իր տնից։ Կամ եթե այդ վերջին ամուսինը, որ նրան կնության էր առել, մահանա,

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

և երկրորդ ամուսինն էլ ատի նրան, ապա սա էլ թող գրի արձակման թուղթ, տա նրա ձեռքը և նրան արձակի իր տնից։ Իսկ եթե նրա երկրորդ ամուսինը մեռնի,

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 24:3
7 Խաչաձեւ Հղումներ  

Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ձեր մոր ապահարզանի վկայագիրը, որով ես նրան արձակել եմ. կամ իմ պարտատերերից ո՞ր մեկին եմ ծախել ձեզ։ Դուք ձեր անօրենությունների համար եք ծախվել, և ձեր մայրը ձեր հանցանքների համար է արձակվել։


Եվ ես տեսա, որ երբ այս ամենի համար, որ ուխտադրուժ Իսրայելը շնություն արեց, նրան արձակեցի և արձակման թուղթ տվեցի նրան, նրա անհավատարիմ քույրը՝ Հուդան, չվախեցավ, այլ գնաց ու ինքն էլ շնացավ։


Ասվել է նաև. "Ով իր կնոջն արձակում է, թող նրան արձակման թուղթ տա" (Բ Օր. 24.1-4, Մտթ. 19.7)։


Նրանք ասացին. «Մովսեսը թույլ է տվել բաժանման թուղթ գրել ու արձակել»։


«Եթե մեկը կին առնի ու նրա ամուսինը դառնա, և եթե պատահի, որ ինչ-որ անարգական բան նկատի նրա վրա, և կինը նրա աչքին հաճելի չլինի, ապա արձակման թուղթ թող գրի նրա համար, նրա ձեռքը տա և նրան արձակի իր տնից։


Երբ նա դուրս գա նրա տնից և գնա, ուրիշ մարդու կին դառնա,


առաջին ամուսինը, որ արձակել էր նրան, չի կարող նորից նրան կնության առնել նրա պղծվելուց հետո, որովհետև դա պղծություն է Տիրոջ առջև։ Այսպես, դու մեղքով չլցնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ իբրև ժառանգություն։