Մեկի հանդիմանության առաջ ձեր հազարը կփախչի, և հինգի հանդիմանության առաջ կփախչեք բոլորդ, մինչև որ մնաք լեռան գագաթին ցցված ձողի նման, բլրի վրա դրոշակի նման։
Բ ՕՐԵՆՔ 1:42 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն ինձ ասաց. “Ասա՛ նրանց. "Մի՛ բարձրացեք և մի՛ պատերազմեք, որովհետև ես ձեր մեջ չեմ. գուցե ձեր թշնամիների առաջ կոտորվեք"”։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Տերն ինձ ասաց. “Նրանց ասա՛. պատերազմելու մի՛ ելեք, որովհետև ես ձեզ հետ չեմ, որպեսզի չլինի թե ձեր թշնամիների առջև կործանվեք”։ |
Մեկի հանդիմանության առաջ ձեր հազարը կփախչի, և հինգի հանդիմանության առաջ կփախչեք բոլորդ, մինչև որ մնաք լեռան գագաթին ցցված ձողի նման, բլրի վրա դրոշակի նման։
Թեկուզ իրենց որդիներին մեծացնեն, նրանց անզավակ պիտի դարձնեմ, մինչև ոչ մեկը չմնա. որովհետև վա՜յ նրանց, երբ ես իրենցից հեռանամ։
Իմ երեսը կդարձնեմ ձեր դեմ, և կսպանվեք ձեր թշնամիների առաջ. ձեզ ատողները կիշխեն ձեզ վրա, և կփախչեք առանց մեկը ձեզ հալածելու։
Եվ երբ փղշտացիները պատերազմեցին, Իսրայելը հաղթվեց, և ամեն մարդ փախավ իր վրանը, և շատ մեծ կոտորած եղավ, և Իսրայելից երեսուն հազար հետևակ զորք ընկավ։
Եվ փղշտացիները շարվեցին Իսրայելի դիմաց. մարտը ծավալվեց, և Իսրայելը հաղթվեց փղշտացիներից, որոնք պատերազմի դաշտում չորս հազար մարդ սպանեցին։