Բ ՕՐԵՆՔ 1:41 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ41 Այն ժամանակ դուք պատասխանեցիք ինձ և ասացիք. “Մեղք գործեցինք Տիրոջ առջև. վեր ելնենք, պատերազմենք, ինչպես մեզ պատվիրեց մեր Տեր Աստվածը”։ Եվ ամեն մեկդ ձեր պատերազմական զենքն առնելով՝ թեթևամտությամբ ուզեցիք բարձրանալ լեռը։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ41 Այն ժամանակ դուք պատասխան տվեցիք ինձ՝ ասելով. “Մեղանչեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առջև։ Արդ, ելնենք ու պատերազմ տանք, ինչպես պատվիրեց մեզ Տերը՝ մեր Աստվածը”։ Եվ յուրաքանչյուրդ, վերցնելով ձեր պատերազմելու զենքը, հավաքվեցիք ու սկսեցիք բարձրանալ լեռը։ Տես գլուխը |