Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թագավորը դրանք ձուլել տվեց Հորդանան գետի հովտում, թանձր հողի մեջ, Սոկքովթի և Սարեդայի միջև։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ բոլորն արքան ձուլել տվեց Հորդանան գետի ընդարձակ հովտում՝ Սոկքովթթի տան և Սարեթ բնակավայրի միջև, թանձր հողի մեջ։ |
կաթսաները, թիակները, մսահան պատառաքաղներն ու այն բոլոր անոթները, որ Քիրամ-Աբին պատրաստեց փայլուն պղնձից Սողոմոն թագավորի հրամանով Տիրոջ տան համար։
Սողոմոնն այս բոլոր անոթները պատրաստեց խիստ մեծ քանակությամբ, այնպես որ հնարավոր չեղավ որոշել պղնձի կշիռը։