Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 կաթսաները, թիակները, մսահան պատառաքաղներն ու այն բոլոր անոթները, որ Քիրամ-Աբին պատրաստեց փայլուն պղնձից Սողոմոն թագավորի հրամանով Տիրոջ տան համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 կասկարաները, վերցնելու ձողերը, կաթսաները, մեծ պատառաքաղներն ու դրանց ամբողջ սպասքը. Քիրամը պատրաստեց մաքուր պղնձից և տարավ Սողոմոնի մոտ՝ Տիրոջ տունը։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:16
13 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, քեզ մոտ եմ ուղարկում ճարտար և խելացի մի մարդու՝ Քիրամ-Աբիին։


(Քիրամը) պատրաստեց կաթսաները, թիակներն ու կոնքերը։ Քիրամն ավարտեց այն ամբողջ գործը, որ կատարեց Սողոմոն թագավորի համար Աստծու տան համար.


Եվ մաքուր ոսկյա մեծ պատառաքաղների, կոնքերի, բաժակների և ոսկե տաշտերի՝ յուրաքանչյուրի կշիռը,


Կաթսաները, թիակներն ու կոնքերը և այն բոլոր անոթները, որ Քիրամը շինեց փայլեցված պղնձից Տիրոջ տանը Սողոմոն թագավորի համար։


Զոհասեղանի ամբողջ սպասքը, այսինքն՝ մոխրակալները, բահերը, կոնքերը, մեծ պատառաքաղներն ու կրակարանները պատրաստեց. նրա ամբողջ սպասքը պղնձից պատրաստեց։


Զոհասեղանի մոխիրը հավաքելու համար կպատրաստես նրա մոխրաթիերը, բահերը, կոնքերը, մեծ պատառաքաղները և կրակարանները։ Նրա ամբողջ սպասքը պղնձից կպատրաստես։


Եվ վերցրին թաղարները, թիակներն ու պատրույգի մկրատները, խնկի տուփերը և պղնձե բոլոր անոթները, որոնցով պաշտամունք էին կատարում։


մեկ ծովն ու դրա տակ գտնվող տասներկու եզները,


Թագավորը դրանք ձուլել տվեց Հորդանան գետի հովտում, թանձր հողի մեջ, Սոկքովթի և Սարեդայի միջև։


Ադրաազարի քաղաքներից՝ Տեբաթից և Քունից, Դավիթը վերցրեց խիստ շատ պղինձ, որից Սողոմոնը պատրաստեց պղնձե ավազանը, սյուներն ու պղնձե անոթները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ