Որովհետև այդպիսի զատիկ չէր կատարվել Իսրայելը կառավարող դատավորների օրերից ի վեր և Իսրայելի թագավորների և Հուդայի թագավորների օրոք։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 30:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Շատ ժողովուրդ հավաքվեց Երուսաղեմում՝ Բաղարջակերաց տոնն անելու երկրորդ ամսում. չափազանց մեծ հավաք էր։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երուսաղեմում մեծ բազմություն հավաքվեց, որ երկրորդ ամսում կատարեն Բաղարջակերաց տոնը։ |
Որովհետև այդպիսի զատիկ չէր կատարվել Իսրայելը կառավարող դատավորների օրերից ի վեր և Իսրայելի թագավորների և Հուդայի թագավորների օրոք։
Նրանք վեր կացան և վերացրին Երուսաղեմում գտնվող զոհասեղանները, հեռացրին խունկ ծխելու բոլոր սեղանները և գցեցին Կեդրոնի հեղեղատը։
Զատկի գառը մորթեցին երկրորդ ամսի տասնչորսին. քահանաներն ու ղևտացիները, ամաչելով, մաքրվեցին և ողջակեզներ մատուցեցին Տիրոջ տանը։
Թագավորն ու նրա իշխաններն ու հավաքված ամբողջ ժողովուրդը խորհուրդ արեցին Երուսաղեմում, որ զատիկը տոնեն երկրորդ ամսին,
Հովսիան Երուսաղեմում զատիկը տոնեց Տիրոջ համար. զատկի գառը մորթեցին առաջին ամսի տասնչորսին։
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Եթե ձեզանից կամ ձեր սերնդից մեկը մեռած մարմնի դիպչելով պղծվի և կամ հեռավոր ճանապարհորդության մեջ լինի, նա զատիկը կկատարի Տիրոջ համար։