Սողոմոնը տունը ներսից պատեց մաքուր ոսկով, սրբարանի մուտքի առջևից անցկացրեց ոսկե շղթաներ և դրանք էլ պատեց ոսկով։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 3:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա սրբությունների սրբության մեջ եղածի նման շղթաներ պատրաստեց ու դրեց սյուների գլուխներին և հարյուր նուռ սարքեց ու անցկացրեց շղթաներին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա սրբարանում եղած շղթայաձև զարդերի նման զարդեր պատրաստեց ու դրեց սյուների գլուխներին։ Նռնաձև հարյուր զարդ սարքեց ու դրեց շղթայաձև զարդերի վրա։ |
Սողոմոնը տունը ներսից պատեց մաքուր ոսկով, սրբարանի մուտքի առջևից անցկացրեց ոսկե շղթաներ և դրանք էլ պատեց ոսկով։
Եվ երկու սյուների խոյակները ցցվածքի ուղիղ վերևն էին՝ ցանցին մոտիկ. և մյուս սյան վրա շրջածիրով քանդակված էին շարքով երկու հարյուր նռներ։
Տան առջև երկու սյուներ կանգնեցրեց երեսունհինգ կանգուն երկարությամբ, որոնց ամեն մեկի գլխի խոյակը հինգ կանգուն էր։
Սյուները կանգնեցրեց տաճարի առաջ՝ մեկը աջ կողմում, մյուսը ձախ կողմում. աջ կողմինը կոչեց Հաքին, իսկ ձախ կողմինը՝ Բոոզ։
այն է՝ երկու սյուներն ու գնդաձև խոյակներն այդ երկու սյուների գլուխներին, երկու ցանցերը՝ ծածկելու համար այն երկու գնդաձև խոյակները, որոնք սյուների գլխին էին,
չորս հարյուր նռները այդ երկու ցանցերի համար՝ ամեն մի ցանցի համար նռների երկու շարք, որպեսզի ծածկեն սյուների գլխին եղող երկու գնդաձև խոյակները,