Դրանից հետո մովաբացիներն ու ամմոնացիները, նրանց հետ նաև մաոնացիներից էլ մարդիկ եկան Հոսափատի դեմ պատերազմելու։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 27:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա պատերազմեց ամմոնացիների թագավորի դեմ և հաղթեց նրան։ Ամմոնացիներն այդ տարի նրան տվեցին հարյուր տաղանդ արծաթ, տասը հազար քոռ ցորեն և տասը հազար քոռ գարի։ Այդպես արեցին նրան երկրորդ տարին էլ, երրորդին էլ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա կռվեց ամովնացիների արքայի դեմ և հաղթեց նրան. ամովնացիները նրան տարեկան հարյուր տաղանդ արծաթ, տասը հազար քոռ ցորեն ու տասը հազար քոռ գարի էին տալիս։ Այս ամենը Ամովնի արքան բերում էր ամեն տարի՝ թե՛ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ տարում։ |
Դրանից հետո մովաբացիներն ու ամմոնացիները, նրանց հետ նաև մաոնացիներից էլ մարդիկ եկան Հոսափատի դեմ պատերազմելու։
Ամմոնացիները հարկ էին տալիս Ոզիային, և նրա անունը տարածվեց մինչև Եգիպտոսի սահմանը, որովհետև նա շատ հզորացավ։