Նա խոսել է ծառերի մասին՝ Լիբանանի մայրիից մինչև պատի վրա բուսնող զոպան, խոսել է նաև կենդանիների և թռչունների, զեռունների և ձկների մասին։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Իսրայելի Հովաս թագավորը, Հուդայի թագավորի մոտ մարդ ուղարկելով, ասաց. «Լիբանանի փուշը լուր ուղարկեց Լիբանանի մայրիին՝ ասելով. “Քո աղջկան կնությա՛ն տուր իմ որդուն”։ Բայց Լիբանանի վայրի գազանն անցավ և կոխկռտեց փուշը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի արքա Հովասը, Հուդայի արքա Ամասիայի մոտ մարդ ուղարկելով, ասաց. «Լիբանանի փուշը լուր ուղարկեց Լիբանանի մայրի ծառին՝ ասելով. “Քո դստերն իմ որդուն կնությա՛ն տուր”։ Բայց ահա անցան Լիբանանի անապատի գազանները և կոխոտեցին փուշը։ |
Նա խոսել է ծառերի մասին՝ Լիբանանի մայրիից մինչև պատի վրա բուսնող զոպան, խոսել է նաև կենդանիների և թռչունների, զեռունների և ձկների մասին։
Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու միջից կրակի բոցով։ Մովսեսը տեսավ, որ մորենին կրակով վառվում էր, բայց չէր սպառվում։