Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 22:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Նա վերադարձավ, որ Հեզրայելում բժշկվի այն վերքերից, որ ստացել էր Ռամայում, երբ պատերազմում էր ասորիների Ազայել թագավորի դեմ։ Հուդայի թագավոր Հովրամի որդի Օքոզիան իջավ Հեզրայել՝ տեսնելու Աքաաբի որդի Հովրամին, որը հիվանդ էր։
Տես գլուխը
և նա վերադարձավ, որպեսզի Հեզրայելում բուժվի այն վերքերից, որ ասորիները պատճառել էին իրեն Ռամաթում, երբ նա պատերազմում էր Ասորիքի արքա Ազայելի դեմ։ Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան եկավ Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսակցության, որովհետև նա հիվանդ էր։
Տես գլուխը