Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 22:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ Աքաաբի տան նման, որովհետև նրանք էին նրան խրատ տվողները՝ իր հոր մահից հետո նրան փչացնելու համար։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Օքոզիան չարիք գործեց Տիրոջ առջև, ինչպես Աքաաբի տունն էր արել, քանի որ իր հոր մահից հետո նրանք էին դարձել իր խորհրդականները՝ իրեն կործանելու համար։ |
Նաբուգոդոնոսոր թագավորը հրաման ուղարկեց, որ հավաքեն սատրապներին, կուսակալներին, կառավարիչներին, խորհրդականներին, գանձապետներին, դատավորներին, օրենսգետներին և գավառների բոլոր իշխանավորներին, որպեսզի գան Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած արձանի նավակատիքին։
Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորն ապշած և շտապելով վեր կացավ և խոսեց՝ իր խորհրդականներին ասելով. «Մի՞թե մենք կապված երեք մարդ չգցեցինք կրակի մեջ»։ Նրանք պատասխանեցին թագավորին և ասացին. «Ստույգ է, ո՛վ թագավոր»։
Պահել ես Ամրիի կանոնները և Աքաաբի տան բոլոր գործերը և ընթանում ես նրա խորհուրդներով, որպեսզի քեզ ամայացնեմ, նրա բնակիչներին ֆշշոցի առարկա դարձնեմ, և դուք պիտի կրեք իմ ժողովրդի նախատինքը։