Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Որոշ ժամանակ հետո, երբ երկու տարվա չափ ժամանակ էր անցել, նրա փորոտիքը դուրս թափվեց նրա հիվանդության պատճառով, և նա մեռավ՝ չարաչար տանջվելով։ Նրա ժողովուրդը մեծ կրակ չարեց նրա համար, ինչպես որ արել էր նրա հայրերի համար։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Որոշ ժամանակ անց, երբ հասավ նրա վախճանը, ամբողջ երկու օր նրա ախտահարված փորոտիքը դուրս թափվեց, և նա մեռավ այդ ծանր հիվանդությունից։ Ժողովուրդը նրան հուղարկավորություն չարեց, ինչպես որ արել էր նրա նախնիներին։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:19
4 Խաչաձեւ Հղումներ  

Նրան թաղեցին Դավթի քաղաքում, այն գերեզմանում, որ ինքը պատրաստել էր։ Նրան պառկեցրին մի անկողնում, որը լցրել էին զանազան արվեստագործ բաղադրություններով, և նրա պատվին մեծ կրակ վառեցին։


դու էլ ծանր մի հիվանդություն պիտի ունենաս, որովայնի հիվանդություն, մինչև որ քո փորոտիքը օրեցօր դուրս թափվի հիվանդության պատճառով”»։


Երբ նրանք գնացին այնտեղից՝ Հովասին ծանր վիրավորված թողնելով, նրա դեմ դավաճանություն արեցին նրա ծառաները՝ Հովիադա քահանայի որդիների արյան համար, և սպանեցին նրան իր անկողնում, և նա մեռավ։ Նրան թաղեցին Դավթի քաղաքում, բայց չթաղեցին թագավորների դամբարանում։


Դու խաղաղությամբ ես մեռնելու, և ինչպես քո հայրերի՝ քեզ նախորդող թագավորների համար խունկ ծխեցին, նույնպես և քեզ համար են ծխելու և "Վա՜յ, Տե՛ր" ասելով սուգ են անելու քեզ վրա, որովհետև այս խոսքը ես ասացի",- ասում է Տերը”»։