Բազում օրեր Իսրայելը մնացել էր առանց ճշմարիտ Աստծու, առանց ուսուցանող քահանայի և առանց օրենքի։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 17:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իր թագավորության երրորդ տարում նա իր իշխանավորներին՝ Բենհայիլին, Աբդիային, Զաքարիային, Նաթանայելին և Միքիային, ուղարկեց, որ ուսուցանեն Հուդայի քաղաքներում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իր թագավորության երրորդ տարում նա իր իշխաններին ու զորականներին՝ Աբդիային, Զաքարիային, Նաթանայելին ու Միքեային ուղարկեց ուսուցանելու Հուդայի քաղաքներում։ |
Բազում օրեր Իսրայելը մնացել էր առանց ճշմարիտ Աստծու, առանց ուսուցանող քահանայի և առանց օրենքի։
Եզեկիան քաղցրությամբ խոսեց բոլոր ղևտացիների հետ, որոնք մեծ հմտություն ցույց տվեցին Տիրոջ ծառայության մեջ։ Տոնին նրանք կերան յոթ օր՝ խաղաղության զոհեր մատուցելով և իրենց հայրերի Տեր Աստծուն գովաբանելով։
Նա բոլոր իսրայելացիներին ուսուցանող և Տիրոջը նվիրված ղևտացիներին ասաց. «Սուրբ տապանակը դրե՛ք այն տանը, որը կառուցեց Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնը. այլևս կարիք չունեք ձեր ուսերի վրա կրելու. հիմա դուք ծառայե՛ք ձեր Տեր Աստծուն և Իսրայելի նրա ժողովրդին։
Եվ դու, ո՛վ Եզրաս, քո Աստծու իմաստությամբ, որ քեզանում է, դատավորներ և իշխաննե՛ր դիր, որ դատեն Գետի այն կողմում եղող ժողովրդին, այսինքն՝ քո Աստծու օրենքն իմացողներին, և ով որ չգիտի, նրան սովորեցրե՛ք։
Կանգնել էին իրենց տեղում և օրվա քառորդը կարդացին իրենց Տեր Աստծու օրենքի գրքից, և մի քառորդը խոստովանում և երկրպագում էին իրենց Տեր Աստծուն։
Թագավորները քո խնամատարները կլինեն, և նրանց թագուհիները՝ դայակները. նրանք երեսնիվայր պիտի երկրպագեն քեզ, պիտի լիզեն քո ոտքերի փոշին, և դու պիտի գիտենաս, որ ես եմ Տերը, և որ ինձ հուսացողները չեն ամաչելու։
Հիսուսը շրջում էր ամբողջ Գալիլեայում, ուսուցանում նրանց ժողովարաններում, արքայության Ավետարանը քարոզում և ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ցավերը բժշկում։
Առաջին գիրքը, որ գրեցի, այն ամենի մասին էր, ո՛վ Թեոփիլե, ինչ Հիսուսը սկզբից արեց և ուսուցանեց
Քո հրամանները սովորեցնում են Հակոբին Եվ քո օրենքը՝ Իսրայելին։ Քո առաջ խունկ կմատուցեն Եվ քո զոհասեղանի վրա՝ ողջակեզ։
Ահա ես ձեզ սովորեցրի կանոններ ու հրամաններ, ինչպես որ իմ Տեր Աստվածը պատվիրեց ինձ, որպեսզի գործադրեք դրանք այն երկրում, ուր դուք պիտի մտնեք և ժառանգեք այն։