Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ռոբովամը Մաաքայի որդի Աբիային գլխավոր նշանակեց իր եղբայրների մեջ, որովհետև ուզում էր նրան թագավոր դարձնել։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռոբովամը Մաաքայից ծնված Աբիային իշխան կարգեց նրա եղբայրների վրա, քանի որ նպատակ ուներ նրան թագավոր դարձնել։ |
Դավիթ թագավորն ասաց հավաքված ամբողջ ժողովրդին. «Իմ որդի Սողոմոնը, որին միայն ընտրեց Աստված, դեռ երիտասարդ է և անփորձ, թույլ, իսկ գործը՝ մեծ, որովհետև այս պալատը մարդու համար չէ, այլ՝ Աստծու։
Նա խելացիություն արեց և իր որդիներից ոմանց ցրեց Հուդայի և Բենիամինի բոլոր երկրներում, բոլոր պարսպապատ քաղաքներում և նրանց տվեց ապրուստի առատ պաշար և շատ կանայք ուզեց նրանց համար։