Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Դավիթ թագավորն ասաց հավաքված ամբողջ ժողովրդին. «Իմ որդի Սողոմոնը, որին միայն ընտրեց Աստված, դեռ երիտասարդ է և անփորձ, թույլ, իսկ գործը՝ մեծ, որովհետև այս պալատը մարդու համար չէ, այլ՝ Աստծու։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ1 Դավիթ արքան ասաց բոլոր հավաքվածներին. «Իմ որդի Սողոմոնը, որին Տերն ընտրեց իր համար, փոքր է, իսկ գործը՝ մեծ, քանզի ոչ թե մարդու համար է այս շինվածքը, այլ Տիրոջ՝ Աստծու։ Տես գլուխը |