Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք խոսեցին նրա հետ՝ ասելով. «Եթե դու այս ժողովրդի հանդեպ քաղցր լինես, հաճոյանաս նրանց և բարի խոսքեր ասես նրանց, այն ժամանակ նրանք միշտ քո ծառաները կլինեն»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք ասացին նրան. «Եթե այսօր այդ ժողովրդի նկատմամբ բարյացակամ լինես, հաճելի լինես և լավ խոսքեր ասես նրանց, քեզ միշտ ծառա կլինեն»։ |
Եվ նրանք այս խոսքն ասացին նրան. «Եթե դու այսօր ծառա լինես այս ժողովրդին և նրանց ծառայես, նրանց պատասխան տաս և քաղցր խոսքեր ասես նրանց, այն ժամանակ նրանք միշտ կլինեն քո ծառաները»։