Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Ռոբովամ թագավորը խորհրդակցեց այն ծերերի հետ, որոնք իր հոր՝ Սողոմոնի կենդանության ժամանակ կանգնում էին նրա առաջ, և ասաց. «Ի՞նչ խորհուրդ եք տալիս ինձ, որ ես պատասխան տամ այս ժողովրդին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Ռոբովամ արքան հավաքեց ծերերին, որոնք իր հոր՝ Սողոմոնի կենդանության օրոք կանգնում էին նրա առաջ, և ասաց. «Ի՞նչ եք կարծում, ի՞նչ խորհուրդ եք տալիս, որ պատասխանեմ այս ժողովրդին»։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:6
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Աբիսողոմն ասաց Աքիտոփելին. «Խորհո՛ւրդ տվեք, թե ի՛նչ անենք»։


Նա ասաց նրանց. «Գնացե՛ք և երեք օրից դարձյալ եկե՛ք ինձ մոտ»։ Եվ ժողովուրդը գնաց։


Ասացի՝ թող տարեցները խոսեն. տարիների շատությունն իմաստություն կսովորեցնի։


Հիմարի աչքին իր ճանապարհն ուղիղ է, բայց խորհրդին անսացողն իմաստուն է։


Խորհո՛ւրդ լսիր և խրա՛տ ընդունիր, որպեսզի քո հետագայում իմաստուն լինես։


Քո բարեկամին և հորդ բարեկամին մի՛ լքիր և քո թշվառության օրը եղբորդ տուն մի՛ գնա. մոտիկ հարևանը հեռու եղբորից լավ է։


որովհետև դուք խաբեություն արեցիք ձեր հոգիների դեմ. ինձ ուղարկեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու մոտ՝ ասելով. “Մեզ համար աղո՛թք արա Տիրոջը՝ մեր Աստծուն, և ըստ այն ամենի, որ ասի Տերը՝ մեր Աստվածը, այնպե՛ս մեզ հայտնիր, և մենք կանենք”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ