Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ռոբովամ թագավորը խորհրդակցեց այն ծերերի հետ, որոնք իր հոր՝ Սողոմոնի կենդանության ժամանակ կանգնում էին նրա առաջ, և ասաց. «Ի՞նչ խորհուրդ եք տալիս ինձ, որ ես պատասխան տամ այս ժողովրդին»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռոբովամ արքան հավաքեց ծերերին, որոնք իր հոր՝ Սողոմոնի կենդանության օրոք կանգնում էին նրա առաջ, և ասաց. «Ի՞նչ եք կարծում, ի՞նչ խորհուրդ եք տալիս, որ պատասխանեմ այս ժողովրդին»։ |
Քո բարեկամին և հորդ բարեկամին մի՛ լքիր և քո թշվառության օրը եղբորդ տուն մի՛ գնա. մոտիկ հարևանը հեռու եղբորից լավ է։
որովհետև դուք խաբեություն արեցիք ձեր հոգիների դեմ. ինձ ուղարկեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու մոտ՝ ասելով. “Մեզ համար աղո՛թք արա Տիրոջը՝ մեր Աստծուն, և ըստ այն ամենի, որ ասի Տերը՝ մեր Աստվածը, այնպե՛ս մեզ հայտնիր, և մենք կանենք”։