Երբ ամբողջ Իսրայելը տեսավ, որ թագավորը չլսեց իրեն, այն ժամանակ ժողովուրդը պատասխանեց թագավորին՝ ասելով. «Մենք ի՞նչ բաժին ունենք Դավթի հետ, մենք Հեսսեի որդու հետ ժառանգություն չունենք։ Ամեն մարդ թող գնա իր տունը, ո՛վ իսրայելացիներ։ Հիմա դու քո տան մասի՛ն հոգա, ո՛վ Դավիթ»։ Եվ բոլոր իսրայելացիները գնացին իրենց տները։
Ձողերն այնքան երկար էին, որ ձողերի գլուխները երևում էին սուրբ տեղից՝ սրբությունների սրբության առջևից, բայց դրսից չէին երևում։ Դրանք այնտեղ են մինչև այսօր։
Մեր հայրերի օրերից ի վեր մինչև այսօր մենք մեծ մեղքի մեջ ենք, և մեր անօրենությունների համար մենք, մեր թագավորները, մեր քահանաները սրի, գերության, հափշտակության և սևերեսության ձեռքը մատնվեցինք, ինչպես որ այսօր է։
«Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի փա՛յտ վերցրու և նրա վրա գրի՛ր. “Հուդային և նրա ընկերակից Իսրայելի որդիներին”։ Մի փայտ էլ վերցրո՛ւ և նրա վրա գրի՛ր. “Հովսեփին՝ Եփրեմի փայտը և նրա ընկերակից Իսրայելի ամբողջ տանը”։