Բ Հովհաննես 1:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև ով նրան ողջունի, նրա չար գործերին մասնակից կլինի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե մեկը նրան բարև ասի, մասնակից կլինի նրա չար գործերին։ |
Մի՛ շտապիր ձեռքդ որևէ մեկի վրա դնել և ուրիշների մեղքերին մասնակից մի՛ եղիր. ինքդ քեզ անարա՛տ պահիր։
Փրկե՛ք նրանց՝ կրակից խլելով, իսկ ուրիշներին հանդուրժե՛ք երկյուղով՝ ատելով նույնիսկ նրանց աղտոտված պատմուճանը։
Երկնքից մի ուրիշ ձայն լսեցի, որ ասում էր. «Դո՛ւրս ելեք դրա միջից, իմ ժողովո՛ւրդ, որպեսզի դրա մեղքերին մասնակից չլինեք ու դրա պատուհասները չընդունեք,