Տերը երևաց Աբրամին և ասաց. «Քո սերնդին եմ տալու այս երկիրը»։ Եվ նա այդտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար, որը երևացել էր իրեն։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթն այնտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար, ողջակեզ ու խաղաղության զոհեր մատուցեց, և Տերը լսեց երկրի համար արված աղոթքը, և հարվածը դադարեց Իսրայելից։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթն այնտեղ Տիրոջ՝ Աստծու համար զոհասեղան շինեց և նրա վրա ողջակեզներ ու հաշտության զոհեր մատուցեց։ Հետագայում Սողոմոնը զոհասեղանն ընդարձակեց, որովհետև նախկինը փոքր էր։ Տերը լսեց երկրի համար արված աղոթքը, և Իսրայելից կոտորածը դադարեց։ |
Տերը երևաց Աբրամին և ասաց. «Քո սերնդին եմ տալու այս երկիրը»։ Եվ նա այդտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար, որը երևացել էր իրեն։
և եկան այն տեղը, որ Աստված նրան ասել էր։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, փայտերը շարեց, կապեց իր որդի Իսահակին և դրեց նրան զոհասեղանի վրա՝ փայտերի վրայից։
Նոյը մի սեղան շինեց Տիրոջ համար և առավ բոլոր մաքուր անասուններից ու բոլոր մաքուր թռչուններից և սեղանի վրա ողջակեզներ մատուցեց։
Սավուղի և նրա որդի Հովնաթանի ոսկորները թաղեցին Բենիամինի երկրում՝ Սելայում, իրենց հոր՝ Կիսի գերեզմանում, և արեցին ամեն ինչ, որ պատվիրել էր թագավորը, և Աստված դրանից հետո ընդունեց երկրի համար արած աղոթքը։
Դավիթն ասաց Գադին. «Ես մեծ նեղության մեջ եմ. թող Տիրոջ ձեռքն ընկնենք, քանզի մեծ է նրա ողորմությունը, թող ես մարդու ձեռք չընկնեմ»։
Դավիթ թագավորը ծերացել էր, տարիքն առել էր, և նրան ծածկում էին ծածկոցներով, բայց նա չէր տաքանում։
Պիտի հանգստացնեմ իմ զայրույթը, և իմ նախանձախնդրությունը պիտի հեռանա քեզնից, որպեսզի ես հանգստանամ ու այլևս չբարկանամ։
Հետևյալ օրը ժողովուրդը կանուխ վեր կացավ, և այնտեղ սեղան շինեցին և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին։
Եվ Գեդեոնն այնտեղ Տիրոջ համար սեղան շինեց ու նրա անունը Տեր-Շալոմ կոչեց, որը մինչև այսօր մնում է Աբիեզերների Եփրայում։
Եվ Սավուղն ասաց. «Ինձ մո՛տ բերեք ողջակեզն ու խաղաղության զոհը», և ինքը մատուցեց ողջակեզը։
Եվ վերադառնում էր Ռամա, որովհետև իր տունն այնտեղ էր, և այնտեղ դատում էր Իսրայելին. այնտեղ էլ զոհասեղան շինեց Տիրոջ համար։
Եվ Սամուելը կաթնակեր մի գառնուկ վերցրեց և այն ամբողջովին ողջակեզ մատուցեց Տիրոջը. և Սամուելը Տիրոջն աղաղակեց Իսրայելի համար, և Տերը պատասխանեց նրան։