Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:36 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ դու ինձ տվեցիր քո փրկության վահանը, Ու քո բարեհաճությունը բարձրացրեց ինձ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դու ես ինձ տվել իմ փրկության վահանը, և իմ հնազանդությունը մեծացրեց ինձ։ |
Այս դեպքերից հետո տեսիլքում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քեզ համար վահան եմ, և քո վարձը խիստ շատ է»։
քեզ օրհնելով կօրհնեմ և երկնքի աստղերի ու ծովեզերքում եղող ավազի չափ կբազմացնեմ քո սերունդը, և քո սերունդը կժառանգի իր թշնամիների քաղաքները,
Տալիս ես ինձ քո փրկության վահանը. քո աջը զորավիգ է ինձ, և քո քաղցրությունը մեծացնում է ինձ։
Որովհետև Տեր Աստված արև է և վահան, Տերը շնորհք և փառք է տալիս. Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներին։
Եվ այդ բոլորի վրա հավատի վահա՛նն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։