Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տիրոջ հանդիմանությամբ, Նրա բարկության հողմի փչելուց Երևացին ծովի հատակները, Հայտնվեցին երկրի հիմքերը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ծովի խորխորատները բացվեցին, և երևան եկան հիմքերը տիեզերքի՝ Տիրոջ սաստից ու նրա բարկության շնչից։ |
Ո՜վ Աստված, ինչո՞ւ ես մեզ բոլորովին մերժում. քո բարկությունը բորբոքվում է քո արոտի ոչխարների վրա։
Լսե՛ք, լեռնե՛ր, Տիրոջ դատը, նաև դուք, երկրի հաստատո՛ւն հիմքեր, որովհետև Տերը դատ ունի իր ժողովրդի հետ և Իսրայելի հետ պիտի վիճի։
Նա սաստում է ծովին և այն ցամաքեցնում ու բոլոր գետերը չորացնում։ Թառամում են Բասանն ու Կարմեղոսը, և Լիբանանի ծաղիկը թառամում է։