17 Բարձրից ուղարկեց և ինձ բռնեց, Ինձ դուրս քաշեց շատ ջրերից։
17 Բարձունքներից ուղարկեց և ինձ դուրս բերեց հորդառատ ջրերից։
Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի,
Ձեռքդ մեկնի՛ր բարձրից և ազատի՛ր ինձ. և փրկի՛ր ինձ հորդառատ ջրերից և օտար մարդկանց ձեռքից,
Դրա համար էլ ամեն բարեպաշտ աղոթք պիտի անի քեզ՝ քեզ գտնելու ժամանակին. հիրավի, եթե շատ ջրերի հեղեղներ էլ ելնեն, չպիտի հասնեն նրան։
Նա վերևից ուղարկեց և բռնեց ինձ. նա առատ ջրերից հանեց ինձ։
Եվ ինձ ասաց. «Ջրերը, որ տեսար, որտեղ պոռնիկը նստած է, դրանք ժողովուրդներն են, բազմությունները, ազգերն ու լեզուները։
Ո՜վ Տեր, խոր տեղերից քեզ եմ կանչում։
Տղան մեծացավ, և կինը նրան բերեց փարավոնի աղջկա մոտ, և տղան որդեգիր եղավ նրան։ Նա էլ նրա անունը Մովսես դրեց և ասաց. «Ջրից եմ հանել նրան»։
Ջրերն անցան գլխովս։ Ես ասացի, թե՝ «Կործանվեցի»։
Ինձ ազատեց իմ զորեղ թշնամուց, Ինձ ատողներից, որ ուժեղ էին ինձանից։