Լաբանն ասաց. «Ի՞նչ տամ քեզ»։ Հակոբը պատասխանեց. «Ինձ ոչինչ մի՛ տուր. եթե անես այն, ինչ ասելու եմ քեզ, ես դարձյալ կարածեցնեմ և կպահեմ քո հոտը։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գաբավոնացիներն ասացին նրան. «Մենք Սավուղից և նրա տանից արծաթ կամ ոսկի չենք ուզում և ոչ էլ ուզում ենք, որ մի մարդ սպանվի Իսրայելում»։ Եվ նա ասաց. «Հապա ի՞նչ եք ասում, որ անեմ ձեզ համար»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գաբավոնացիներն ասացին նրան. «Մենք արծաթ ու ոսկի չենք ուզում Սավուղից ու նրա ցեղից, ոչ էլ Իսրայելի այրերից մեկի մահն ենք ուզում»։ Արքան ասաց. «Հապա ի՞նչ եք ուզում, որ անեմ ձեզ համար»։ |
Լաբանն ասաց. «Ի՞նչ տամ քեզ»։ Հակոբը պատասխանեց. «Ինձ ոչինչ մի՛ տուր. եթե անես այն, ինչ ասելու եմ քեզ, ես դարձյալ կարածեցնեմ և կպահեմ քո հոտը։
Ապաստանի քաղաք փախչողի համար փրկագին չվերցնեք, որ նա վերադառնա իր քաղաքը և նստի այնտեղ քահանայապետի մահից առաջ։