Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ3 Դավիթն ասաց գաբավոնացիներին. «Ես ի՞նչ անեմ ձեզ, ինչպե՞ս քավություն անեմ, որ դուք օրհնեք Տիրոջ ժառանգությունը»։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ3 Դավիթը գաբավոնացիներին ասաց. «Ի՞նչ անեմ ձեզ, ինչո՞վ քավություն անեմ, որ օրհնեք Տիրոջ ժառանգությունը»։ Տես գլուխը |
Հիմա իմ տեր թագավորը թող լսի իր ծառայի խոսքերը. եթե Տերն է քեզ ոտքի հանել իմ դեմ, թող նա մի զոհ ընդունի, իսկ եթե մարդկանց որդիներն են դրդել, թող նրանք անիծյալ լինեն Տիրոջ առջև, որովհետև նրանք ինձ այսօր դուրս են արել, որպեսզի ես բաժին չունենամ Տիրոջ ժառանգությունից, և ինձ ասացին. “Գնա՛, ծառայի՛ր օտար աստվածների”։