Ադամն ասաց. «Սա հիմա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Սրան կկոչեն կին, որովհետև սա ամուսնուց վերցվեց»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դուք իմ եղբայրներն եք, իմ ոսկորն ու մարմինն եք դուք. և ինչո՞ւ դուք վերջինը լինեք թագավորին ետ բերելու մեջ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ և Դավիթ արքան մարդ ուղարկեց Սադովկ և Աբիաթար քահանաների մոտ՝ ասելով. «Խոսե՛ք Հուդայի ծերերի հետ և ասե՛ք. “Ինչո՞ւ վերջինը դառնանք արքային իր տունը հետ բերողների մեջ”, որովհետև ողջ Իսրայելի ասած խոսքը հասավ արքային»։ Դավիթն ասաց Հուդայի ցեղին. |
Ադամն ասաց. «Սա հիմա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Սրան կկոչեն կին, որովհետև սա ամուսնուց վերցվեց»։
Լաբանն ասաց նրան. «Իրոք որ դու իմ ոսկորն ու իմ մարմինն ես»։ Եվ Հակոբը նրա հետ մնաց մի ամբողջ ամիս։
Ապա իսրայելացի բոլոր մարդիկ եկան թագավորի մոտ և ասացին թագավորին. «Ինչո՞ւ Հուդայի մեր եղբայրները գողացան քեզ ու թագավորին և նրա տունն անցկացրին Հորդանանով, Դավթի բոլոր մարդկանց էլ՝ նրա հետ»։
Եվ Հուդայի բոլոր մարդիկ պատասխանեցին իսրայելացիներին. «Թագավորն ավելի մոտ է մեզ, և դուք ինչո՞ւ եք բարկանում դրա համար։ Մի՞թե մենք թագավորի մոտ կերակրվեցինք, կամ նա ընծանե՞ր էր ընծայել մեզ»։
Եվ Իսրայելի բոլոր ցեղերը եկան Քեբրոն՝ Դավթի մոտ, և ասացին. «Ահա, մենք քո ոսկորն ենք ու քո մարմինը։
և Աքիտովբի որդի Սադովկը և Աբիաթարի որդի Աքիմելեքը քահանաներ էին, և Սարայիան ատենադպիր էր,
«Աղաչում եմ, Սյուքեմի բոլոր բնակիչների ականջին ասացե՛ք, թե ո՛րն է լավ ձեզ համար՝ Հերո-Բաաղի բոլոր որդիների՝ յոթանասուն մարդկանց ձեզ վրա թագավորե՞լը, թե՞ մեկ մարդու թագավորելը ձեզ վրա, և հիշե՛ք, որ ես ձեր ոսկորն ու ձեր մարմինն եմ»։