Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Դավիթ թագավորը մարդ ուղարկեց Սադովկ և Աբիաթար քահանաների մոտ և ասաց. «Խոսե՛ք Հուդայի ծերերի հետ և ասացե՛ք. “Ինչո՞ւ դուք վերջինը լինեք թագավորին իր տուն ետ բերելու մեջ”, քանզի ամբողջ Իսրայելի խոսքը հասել էր թագավորին մինչև իր տունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Աբեսաղոմը, որին մեզ թագավոր օծեցինք, մեռել է պատերազմում։ Հիմա ինչո՞ւ չեք խոսում արքային հետ դարձնելու մասին»։ Ողջ Իսրայելի ասած այդ խոսքերը հասան արքային,

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:11
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Սադովկն ու Աբիաթարը Աստծու տապանակը վերադարձրին Երուսաղեմ, և իրենք էլ մնացին այնտեղ։


Հովաբն ասաց. «Ես այսպես չեմ սպասելու քո առաջ», և իր ձեռքը վերցրեց երեք գեղարդ և կոխեց Աբիսողոմի սիրտը. մինչ այդ նա դեռ կենդանի էր կաղնու ոստերի մեջ։


Հովաբի զինակիրներից տասը երիտասարդներ շրջապատեցին, խփեցին Աբիսողոմին և սպանեցին նրան։


Իսկ Աբիսողոմը, որին մենք թագավոր օծեցինք մեզ վրա, մեռավ պատերազմում. և հիմա ինչո՞ւ եք լուռ մնացել թագավորին վերադարձնելու համար»։


Ապա իսրայելացի բոլոր մարդիկ եկան թագավորի մոտ և ասացին թագավորին. «Ինչո՞ւ Հուդայի մեր եղբայրները գողացան քեզ ու թագավորին և նրա տունն անցկացրին Հորդանանով, Դավթի բոլոր մարդկանց էլ՝ նրա հետ»։


Թագավորը Հովիադայի որդի Բանեային նրա փոխարեն կարգեց զորքի հրամանատար, իսկ Աբիաթարի փոխարեն նշանակեց Սադովկ քահանային։


Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։


Արդ Քրիստոսի անունով ենք պատգամաբերություն անում, որպես թե Աստված ինքն է մեր միջոցով պատգամում. հանուն Քրիստոսի աղաչում ենք, հաշտվե՛ք Աստծու հետ։


Ոչ թե իբր իրավունք չունեինք, այլ որպեսզի ինքներս մեզ օրինակ դարձնեինք ձեզ՝ մեզ նմանվելու համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ