Եվ Դավիթն ասաց Աբեսսային ու իր բոլոր ծառաներին. «Ահա ինձանից սերած իմ որդին իմ անձն է փնտրում, ապա էլ ո՞ւր մնաց Բենիամինի որդին. թողե՛ք նրան, որ անիծի, քանզի Տերն է ասել նրան։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ թագավորը պատվիրեց Հովաբին, Աբեսսային և Եթթիին՝ ասելով. «Խնայե՛ք ինձ համար Աբիսողոմ պատանուն»։ Ամբողջ զորքը լսեց, որ թագավորը զորապետներին պատվեր էր տալիս Աբիսողոմի մասին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արքան պատվեր տվեց Հովաբին, Աբեսսային ու Եթթիին՝ ասելով. «Խնայե՛ք իմ պատանյակ Աբեսաղոմին»։ Եվ ամբողջ զորքը լսեց, որ արքան Աբեսաղոմի համար բոլոր զորավարներին պատվեր էր տալիս։ |
Եվ Դավիթն ասաց Աբեսսային ու իր բոլոր ծառաներին. «Ահա ինձանից սերած իմ որդին իմ անձն է փնտրում, ապա էլ ո՞ւր մնաց Բենիամինի որդին. թողե՛ք նրան, որ անիծի, քանզի Տերն է ասել նրան։
Աբիսողոմը և Իսրայելի բոլոր մարդիկ ասացին. «Արաքացի Քուսիի խորհուրդն ավելի լավ է, քան Աքիտոփելի խորհուրդը»։ Եվ այդպես Տերը հրամայել էր, որ Աքիտոփելի խորհուրդը մերժվի, որպեսզի Տերը չարիք բերի Աբիսողոմին։
Իսկ այդ մարդն ասաց Հովաբին. «Եթե իմ ձեռքին հազար սիկղ արծաթ կշռվեր, ես իմ ձեռքը չէի բարձրացնի թագավորի որդու վրա, որովհետև մենք լսեցինք, որ թագավորը պատվիրեց քեզ, Աբեսսային և Եթթիին՝ ասելով. “Խնայե՛ք ինձ համար Աբիսողոմ պատանուն”։
Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ Եվ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին։