Սադովկի որդի Աքիմաասն ասաց. «Թող վազեմ, թագավորին ավետիք տամ, քանի որ Տերը նրա իրավունքները պաշտպանեց, նրան ազատեց իր թշնամիների ձեռքից»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:31 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ահա Քուսին եկավ և Քուսին ասաց. «Ավետի՜ք իմ տեր թագավորին, քանզի Տերն այսօր քո իրավունքը պաշտպանեց և քեզ ազատեց բոլոր նրանց ձեռքից, որ ոտքի էին ելել քո դեմ»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հասավ Քուսին և ասաց արքային. «Իմ տե՛ր արքա, ավետիս եմ բերել, Տերն այսօր քեզ պաշտպանեց քեզ վրա բոլոր ձեռք բարձրացնողներից»։ |
Սադովկի որդի Աքիմաասն ասաց. «Թող վազեմ, թագավորին ավետիք տամ, քանի որ Տերը նրա իրավունքները պաշտպանեց, նրան ազատեց իր թշնամիների ձեռքից»։
Աքիմաասը ձայն տվեց և ասաց թագավորին. «Խաղաղությո՜ւն», և երեսի վրա մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագեց թագավորին ու ասաց. «Օրհնյա՜լ է քո Տեր Աստվածը, որ կործանեց իմ տեր թագավորի վրա իրենց ձեռքը բարձրացնող մարդկանց»։
Արդարը ուրախ պիտի լինի, երբ տեսնի վրեժխնդրությունը. իր ոտքերը պիտի լվանա ամբարիշտի արյունով։
Այն ժամանակ Դանիելը, որի անունը Բաղդասասար էր, որոշ ժամանակ ահաբեկված մնաց, և նրա խորհուրդները նրան խռովեցին։ Թագավորն ասաց. «Ո՛վ Բաղդասասար, երազն ու մեկնությունը թող չխռովեն քեզ»։ Բաղդասասարը պատասխանեց և ասաց. «Ո՛վ տեր իմ, երազը քեզ ատողներին և նրա մեկնությունը քո թշնամիներին թող լինեն։
Այսպես թող կորչեն քո բոլոր թշնամիները, ո՜վ Տեր, Իսկ նրան սիրողները լինեն իր զորությամբ ծագող արևի նման»։ Եվ երկիրը հանգստացավ քառասուն տարի։