Երբ Իսրայելը բնակվում էր այդ երկրում, Ռուբենը գնաց և պառկեց իր հոր հարճի՝ Բաղղայի հետ, և Իսրայելը լսեց այդ։ Հակոբի որդիները տասներկուսն էին։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուստի Աբիսողոմի համար վրան շինեցին կտուրի վրա, և Աբիսողոմը ամբողջ Իսրայելի աչքի առաջ մտավ իր հոր հարճերի մոտ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբեսաղոմի համար վրան խփեցին տանիքի վրա, և ողջ Իսրայելի առաջ Աբեսաղոմը մտավ իր հոր հարճերի ծոցը։ |
Երբ Իսրայելը բնակվում էր այդ երկրում, Ռուբենը գնաց և պառկեց իր հոր հարճի՝ Բաղղայի հետ, և Իսրայելը լսեց այդ։ Հակոբի որդիները տասներկուսն էին։
Մի օր՝ երեկոյան դեմ, Դավիթը, ելնելով իր անկողնուց, ման էր գալիս պալատի տանիքի վրա և տանիքից տեսավ, որ մի կին լվացվում էր, և այդ կինը տեսքով շատ գեղեցիկ էր։
Թագավորը դուրս եկավ, և նրա ամբողջ տունը՝ նրա ետևից, և թագավորը տասը հարճ կին թողեց տունը պահելու համար։
Եվ Դավիթը եկավ Երուսաղեմ՝ իր տուն։ Եվ այն տասը հարճերին, որ թագավորը թողել էր իր տունը պահելու համար, վերցրեց և նրանց պահեց մի տան մեջ, կերակրեց նրանց, բայց չգնաց նրանց մոտ, և նրանք փակված մնացին մինչև իրենց մահվան օրը՝ ապրելով իբրև որբևայրիներ։
Նրանց երեսի տեսքն իրենց դեմ է վկայում, նրանք իրենց մեղքերը հրապարակում են Սոդոմի նման, չեն ծածկում։ Վա՜յ նրանց անձերին, որովհետև իրենք իրենց չարիք են բերում։
Եվ անձրևները դադարեցին, և վերջին անձրևը չեկավ, բայց դու պոռնիկ կնոջ ճակատ ունեցար. մերժում ես ամաչելը։
Մի՞թե կամաչեն, որ պիղծ բան գործեցին, բայց ամաչելը չեն ամաչում և ոչ էլ պատկառել գիտեն։ Սրա համար ընկնողների հետ պիտի ընկնեն, նրանց այցելելու ժամանակ պիտի գլորվեն»,- ասում է Տերը։
Որովհետև նրա թափած արյունն իր մեջ է. չոր ապառաժի վրա է դրել այն, գետնի վրա չի թափել այն, որ հողով ծածկի։
Եվ ահա Իսրայելի որդիներից մի մարդ եկավ և իր եղբայրների մոտ բերեց մի մադիանացի կնոջ, Մովսեսի և իսրայելացի ամբողջ ժողովրդի աչքի առջև, մինչ նրանք լաց էին լինում ժողովի վրանի մուտքի մոտ։
Նրանց վախճանը կորուստ է։ Նրանց Աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը. նրանք երկրային բաներն են մտածում։