Մի՞թե նա չասաց ինձ՝ “Նա իմ քույրն է”, և հենց ինքն էլ ասաց՝ “Նա իմ եղբայրն է”։ Ես ուղիղ սրտով և մաքուր ձեռքերով արեցի դա»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Աբիսողոմի հետ Երուսաղեմից հրավիրված երկու հարյուր մարդ էր գնացել. նրանք գնացել էին միամտությամբ և ոչինչ չգիտեին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբեսաղոմի հետ գնացին իր կողմից հրավիրված երկու հարյուր անձինք, որոնք ամենևին տեղյակ չէին անցուդարձին։ |
Մի՞թե նա չասաց ինձ՝ “Նա իմ քույրն է”, և հենց ինքն էլ ասաց՝ “Նա իմ եղբայրն է”։ Ես ուղիղ սրտով և մաքուր ձեռքերով արեցի դա»։
Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Արդ խորագե՛տ եղեք, ինչպես օձերը, և միամիտ, ինչպես աղավնիները։
Մի՞թե ես այսօր եմ սկսել Աստծուն հարցնել նրա համար. թագավորն իր ծառայի վրա կամ իր հոր տան վրա այդպիսի բան թող չդնի, որովհետև քո ծառան այս բոլոր բաներից ոչինչ չի իմացել»։
Հենց որ քաղաք մտնեք, նրան իսկույն կգտնեք այնտեղ, քանի որ նա դեռ չի գնացել այն բարձր տեղը՝ կերակուր ուտելու, որովհետև մինչև նա չգնա այնտեղ, ժողովուրդը կերակուր չի ուտելու, քանի որ նա է օրհնում զոհը, և դրանից հետո հրավիրվածներն ուտում են։ Այժմ վե՛ր կացեք, և դուք հիմա նրան կգտնեք»։