Եսավն ատեց Հակոբին այն օրհնության պատճառով, որով իր հայրը օրհնել էր նրան։ Եսավն ասում էր իր մտքում. «Իմ հոր համար սգի օրերն են մոտենում, և ես սպանելու եմ իմ եղբայր Հակոբին»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:32 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Հովնադաբը՝ Դավթի եղբայր Սամաայի որդին, ասաց. «Թող իմ տերը չմտածի, թե սպանել են բոլոր երիտասարդներին՝ թագավորի որդիներին, քանի որ միայն Ամնոնն է մեռել, որովհետև Աբիսողոմի խոսքով որոշված էր այն օրից, երբ Ամնոնը բռնաբարեց նրա քրոջը՝ Թամարին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավթի եղբայր Սամաայի որդի Հովնադաբն ասաց. «Մի՛ ասա, իմ տե՛ր արքա, թե՝ “Արքայի բոլոր որդիները մեռան”, քանի որ միայն Ամո՛նը մեռավ։ Աբեսաղոմն այդպես էր որոշել այն օրվանից, երբ Ամովնը բռնաբարել էր իր քրոջը՝ Թամարին։ |
Եսավն ատեց Հակոբին այն օրհնության պատճառով, որով իր հայրը օրհնել էր նրան։ Եսավն ասում էր իր մտքում. «Իմ հոր համար սգի օրերն են մոտենում, և ես սպանելու եմ իմ եղբայր Հակոբին»։
Բայց Ամնոնը մի ընկեր ուներ, որի անունը Հովնադաբ էր. նա Դավթի եղբայր Սամաայի որդին էր։ Հովնադաբը շատ խորամանկ մարդ էր։
Եվ հիմա թող իմ տեր թագավորը սրտին մոտ չընդունի այս բանը՝ կարծելով, թե թագավորի բոլոր որդիները մեռան, քանի որ միայն Ամնոնն է մեռել»։