Երեք ամիս հետո եկան Հուդային հայտնեցին, թե՝ «Քո հարս Թամարը պոռնկացել է, և ահա նա հղի է պոռնկանալու պատճառով»։ Այն ժամանակ Հուդան ասաց. «Դո՛ւրս հանեք նրան, նա պետք է այրվի»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթը խիստ բարկացավ այդ մարդու վրա և ասաց Նաթանին. «Կենդանի է Տերը, որ այդ բանն անող մարդը արժանի է մահվան։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը խիստ բարկանացավ այդ մարդու վրա և ասաց Նաթանին. «Կենդանի է Տերը. այդ բանն անող մարդն արժանի է մահվան։ |
Երեք ամիս հետո եկան Հուդային հայտնեցին, թե՝ «Քո հարս Թամարը պոռնկացել է, և ահա նա հղի է պոռնկանալու պատճառով»։ Այն ժամանակ Հուդան ասաց. «Դո՛ւրս հանեք նրան, նա պետք է այրվի»։
Եվ այդ հարուստի մոտ մի անցորդ եկավ, բայց նա չուզեց իր հոտերից ու արջառներից վերցնել, որ կերակուր պատրաստեր իր մոտ եկած ճանապարհորդի համար, այլ վերցրեց այն աղքատ մարդու գառը և կերակուր պատրաստեց իր մոտ եկած մարդու համար»։
Ուստի աններելի ես, ո՛վ մարդ, որ բոլորին դատում ես. որովհետև ինչով ուրիշին դատում ես, ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու նույնն ես անում, ինչով որ դատում ես։
քանզի կենդանի է Իսրայելն ազատող Տերը, և եթե իմ որդի Հովնաթանինն էլ լինի, անպատճառ պիտի մեռնի»։ Եվ ամբողջ ժողովրդից ոչ ոք չպատասխանեց նրան։
Եվ քանի դեռ Հեսսեի որդին ողջ կլինի երկրի վրա, հաստատուն չես լինի ո՛չ դու և ո՛չ էլ քո թագավորությունը. հիմա մա՛րդ ուղարկիր և նրան բե՛ր ինձ մոտ, որովհետև նա մահապարտ է»։
Լավ բան չէ, որ դու արեցիր. կենդանի է Տերը, որ դուք մահապարտ եք, որովհետև չպահպանեցիք Տիրոջ օծյալին՝ ձեր տիրոջը. և հիմա նայի՛ր, թե ուր են թագավորի նիզակը և նրա գլխի մոտի ջրի կուժը»։