և աղեղնավորները պարսպի վրայից նետեր արձակեցին քո ծառաների վրա, և թագավորի ծառաներից մեռան, և քո ծառա քետացի Ուրիան էլ է մեռել»։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դավիթը պատգամաբերին ասաց. «Այսպես կասես Հովաբին. “Թող այդ բանը չար չթվա քո աչքին, որովհետև սուրը մերթ այսպես է հարվածում, մերթ՝ այնպես։ Սաստկացրո՛ւ պատերազմը քաղաքի դեմ և քանդի՛ր այն”։ Իսկ դու քաջալերի՛ր նրան»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթն ասաց պատգամաբերին. «Այսպես կասես Հովաբին. “Եղածի համար մի՛ անհանգստացիր, որովհետև սուրը երբեմն այսպես է հարվածում, երբեմն՝ այնպես։ Սաստկացրո՛ւ պատերազմը քաղաքի դեմ ու կործանի՛ր այն”։ Եվ դու գոտեպնդի՛ր նրան»։ |
և աղեղնավորները պարսպի վրայից նետեր արձակեցին քո ծառաների վրա, և թագավորի ծառաներից մեռան, և քո ծառա քետացի Ուրիան էլ է մեռել»։
Եվ ժողովուրդը՝ այսինքն իսրայելացիները, ուժ առան և այս անգամ էլ գնացին ու շարվեցին նույն տեղում պատերազմելու համար, որտեղ շարվել էին առաջին օրը։
Եվ նայե՛ք. եթե իր սահմանի ճանապարհով նա Բեթսամյուս է գնում, ապա նա է մեզ այս մեծ չարիք անողը, իսկ եթե ոչ, ապա իմացե՛ք, որ նրա ձեռքը չէ մեզ դիպել, այլ այս բանը դիպվածով է պատահել մեզ»։