Ո՛վ Հուդա, քեզ կգովեն քո եղբայրները. ձեռքդ քո թշնամիների պարանոցի վրա թող լինի, երկրպագություն անեն քեզ քո հոր որդիները։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հուդայի որդիներին սովորեցնեն (ահա այն գրված է Ուղիղի գրքում). Նոր Էջմիածին Աստվածաշունչ և պատվիրեց այն, որ Աղեղնավորության երգ է կոչվում, ուսուցանել Հուդայի որդիներին։ Այն գրված է Ուղղության գրքում։ |
Ո՛վ Հուդա, քեզ կգովեն քո եղբայրները. ձեռքդ քո թշնամիների պարանոցի վրա թող լինի, երկրպագություն անեն քեզ քո հոր որդիները։
Այն օրը, երբ դու Քորեբում կանգնած էիր քո Տեր Աստծու առաջ, Տերն ինձ ասաց. “Հավաքի՛ր ժողովրդին ինձ մոտ, որ ես իմ խոսքերը լսել տամ նրանց, որպեսզի սովորեն վախենալ ինձանից այնքան ժամանակ, որ նրանք կապրեն երկրի վրա, և իրենց որդիներին էլ սովորեցնեն”։
Եվ արեգակը կանգնեց, ու լուսինն իր տեղը մնաց, մինչև որ ժողովուրդն իր թշնամիներից վրեժ առավ։ Մի՞թե սա գրված չէ Ուղիղի գրքում. «Արեգակը կանգնեց երկնքի մեջտեղում և չշտապեց մայր մտնել ամբողջ մեկ օրվա չափ»։