Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 9:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

«Եկե՛ք, կերե՛ք իմ հացից և խմեցե՛ք իմ խառնած գինուց։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

«Եկեք կերե՛ք իմ հացից և խմե՛ք իմ գինուց, որ հանեցի ձեզ համար։

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 9:5
10 Խաչաձեւ Հղումներ  

Թող աղքատներն ուտեն և կշտանան, թող Տիրոջն օրհներգեն նրան փնտրողները. ձեր սիրտը թող ապրի հավիտյան։


Երկրի բոլոր պարարտները կուտեն և երկրպագություն կմատուցեն, բոլոր հող իջնողները վայր կընկնեն նրա առաջ, որոնք չեն կարող իրենց անձը կենդանի պահել։


«Գողացված ջրերը քաղցր են լինում, թաքուն ուտվող հացը՝ ախորժելի»։


Մորթեց իր մսացուները, խառնեց իր գինին, նաև պատրաստեց իր սեղանը։


Ես եկա իմ պարտեզը, իմ քո՛ւյր, հա՛րս, քաղեցի իմ զմուռսն իմ համեմունքի հետ, կերա իմ խորիսխն իմ մեղրի հետ, խմեցի իմ գինին իմ կաթի հետ։ Կերե՛ք, ո՛վ բարեկամներ, խմե՛ք, հարբեցե՛ք սիրով։


Աշխատե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնում է հավիտենական կյանքում։ Այդ կերակուրը ձեզ կտա Մարդու Որդին, որովհետև Հայրը՝ Աստված, նրան այդ գործն անելու իշխանություն է շնորհել»։